Մահացել է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանված սիրված դերասան Օմար Շարիֆը
Կյանքի 83-րդ տարում մահացել է եվրոպական ու հոլիվուդյան կինոյի դերասան Օմար Շարիֆը: Արժանացել է 3 «Ոսկե գլոբուսի»: Այս մասին հայտնում է AlArabiya-ն:
Օմար Շարիֆը ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա Օմարը փոխել է անունը և կրոնը, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆատեն Համմանի հետ։
Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը լիբիացի գաղթական էր, իսկ մայրը՝ Կլարա Շալհուբը, լիբանա-պաղեստինյան ծագումով եգիպտուհի։ Ավարտել է Կահիրեի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում։
Դերասանական կարիերան սկսել է 1983 թվականից՝ խաղալով եգիպտական ֆիլմերում։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը «Լոուրենս Արաբացի» (1962) ֆիլմն էր, որի շնորհիվ համաշխարհային հռչակ ձեռք բերեց:
1991 թվականին դերասանը նկարահանվեց կինոռեժիսոր Անրի Վերնոյի հայտնի «Մայրիկ» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոս Ազատի հորը՝ Հակոբին: Ֆիլմից հետո Թուրքիան արգելեց դերասանին մտնել երկիր։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին դերասանի գործակալը հայտնեց, որ Օմար Շարիֆը պայքարում է Ալցհեյմերի հիվանդության դեմ: