
Հրապարակվել են Շվեյցարիայի գաղտնի ռազմական բունկերների լուսանկարները

Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է լուսանկարիչ Լև Ֆաբրիցիոյի լուսանկարները, որոնցում պատկերված են Շվեյցարիայի գաղտնի ռազմական բունկերները:
Անգամ այսօր դաշտերում անտառներում ու ժայռերում գտնվող բունկերները հմտորեն քողարկված են:
Ֆաբրիցիոն նշում է, որ բունկերները Սառը պատերազմի շրջանի կառույցներ են: Դրանք այնքան լավ են թաքցված, որ լուսանկարչի մոտ միտք է առաջացել գեղարվեստական տեսանկյունից ներկայացնել դրանց ճարտարապետական յուրահատկությունները:
«Բունկերները, որոնք քողարկված են պեյզաժներում, Շվեյցարիայի ռազմապաշտպանական համակարգի անբաժանելի մաս են»,-ասում է լուսանկարիչը: