Բաժիններ՝

Հունաստանը ներգաղթյալների խնդիրները լուծելու համար օգնության կարիք ունի. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարում է, որ Հունաստանը Եվրամիության օգնության կարիքն ունի Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից ժամանող փախստականների խնդիրը լուծելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ի զեկույցում մասնավորապես նշվում է, որ ոչ մեծ հունական կղզիների իշխանությունները չեն կարող ինքնուրույն լուծել անօրինական ներգաղթյալների խնդիրը:

Հատկապես օգնության կարիք ունի Լեսբոս կղզին, որտեղ ներկայում գտնվում է մոտ 4 հազար ներգաղթյալ:

Նշվում է, որ իշխանությունները չեն կարող նրանց տրամադրել բնակության վայր, սնունդ, քիչ են դեղամիջոցները, զգացվում է ջրի պակաս:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այս տարի Հունաստան է ժամանել մոտ 80 հազար անօրինական ներգաղթյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031