
Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել ճգնաժամից դուրս գալու նոր պլանը

Հունաստանի խորհրդարանը համաձայնել է ընդունել երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի դրույթներն ու հավանության է արժանացրել պարտքային խնդի լուծման նոր պլանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տնտեսական բարեփոխումների նախագիծը պարունակում է միանգամից մի քանի կետեր, որոնքց դեմ հույները քվեարկել էին հուլիսի 5-ին կայացած հանրաքվեի ժամանակ:
Հույն պատգամավորները երեկ հրավիրված արտահերթ նիստում լիազորել են Ցիպրասի գլխավորած պատվիրակությանը անցկացնել բանակցություններ 3 տարով նախատեսված վարկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ՝ հենվելով հակաճգնաժամային ծրագրի վրա:
Ցիպրասը, ներկայացնելով նոր նախագիծը խորհրդարանականներին, խոստովանել է, որ խոսքը «բարեփոխումների դժվարին ծրագրի» մասին է, որը, սակայն, երկրին կօգնի մնալ եվրոգոտում:
ԵՄ ներկայացուցիչներն ավելի վաղ հունական կառավարության ներկայացրած պլանը անվանել էին «մտածված»:
Այսօր եվրոխումբը եվրոգոտու ֆինանսների նախարարների մակարդակով կքննարկի բարեփոխումների ծրագիրը, իսկ վաղը հակաճգնաժամային պլանը կքննարկվի ԵՄ-ում: