Բաժիններ՝

Կահիրեում Իտալիայի հյուպատոսության մոտ հզոր պայթյուն է որոտացել

Հզոր պայթյուն է որոտացել Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում, հայտնում են տեղի լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով ականատեսներին:

Զոհերի ու ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան:
Ինչպես հայտնում է AFP-ն, հղում կատարելով եգիպտական MENA գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Կահիրեում Իտալիայի հյուպատոսության մոտ: Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են:

Ավելի վաղ իսլամիստ զինյալները, որ հանդես են գալիս երկրի ներկայիս իշխանությունների դեմ, իրենց վրա էին վերցրել Եգիպտոսում մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունների պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031