Բաժիններ՝

Որքան է կազմել «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնք» և «Փրկվածը» ֆիլմերի հասույթը

«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմի դրամարկղային հասույթը չորեքշաբթի օրը կազմեց 928 000 դոլար։ Սա նշանակում է, որ ցուցադրման պահից ի վեր ֆիլմը վաստակել էր արդեն 897,47 մլն դոլար:

Ինչպես և սպասվում էր, «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» շաբաթվա վերջին միայն ԱՄՆ-ում կանցնի կախարդական 900 մլն դոլարի շեմը, իսկ աշխարհի կտրվածքով՝ 2 միլիարդ դոլարը։ Փաստորեն, 2016 թվականի առաջին մեծ բլոկբաստերը գնալով թափ է հավաքում:

«Փրկվածը» (The Revenant) ֆիլմը դրամարկղերից միայն երեքշաբթի օրը հավաքել է 1.21 մլն դոլար՝ ընդհանուր հասույթը հասցնելով 140 մլն դոլարի։ Եթե առաջիկայում այս ֆիլմին հաջողվի գերազանցել «Հայրիկի տունը» (Daddy’s Home) ֆիլմի 143 մլն դոլարը, ապա այն կդառնա ներքին շուկայում ամենից շատ հասույթ հավաքած նախագիծը՝ նախորդ տարվա հոկտեմբերի The Martian-ից հետո։

Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Լեոնարդո դի Կապրիոյի՝ գոյատևման մասին պատմող այս դրաման գերազանցեց բոլորին, բացի հինգից։ Այն զիջում է ցածր «Մեծն Գեթսբիին» (144 մլն դոլար), «Ջանգո ազատագրվածին» (162 մլն դոլար), Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմին (164մլն դոլար), և Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկին» (628 մլն դոլար):

Իհարկե, մենք նշել ենք, որ Դի Կապրիոյի մասնակցությամբ վերջին ֆիլմերը կոմերցիոն առումով այնքան էլ հաջողված չեն եղել և դրամարկղային հասույթն ապահովվել է միայն դերասանի աստղային կարգավիճակի շնորհիվ։ Իսկ 2.5 ժամ տևողությամբ դաժան «Փրկվածը», կարելի է ասել, Դի Կապրիոյի մասնակցությամբ ամենա ոչ կոմերցիոն ֆիլմն է վերջին տարիներին, որը քիչ էր մնում ռիսկի տակ դներ իր 135 մլն դոլարանոց բյուջեն։

Սակայն հզոր արձագանքները, խոշոր մրցանակաբաշխություններին մասնակցությունը, Դի Կապրիոյի անձեռնմխելի աստղային փառքը, խոսակցությունները՝ որքան դժվար է եղել այս ֆիլմի ստեղծումը, և, որ Դի Կապրիոն ի վերջո Օսկարի կարժանանա, իրենց գործն արեցին։

Ու, ամենայն հավանականությամբ, «Փրկվածն» իր դրամարկղային հասույթով կգերազանցի թե՛ «Մեծն Գեթսբիին», թե՛ «Ջանգո ազատագրվածին»։

Ըստ Forbes-ի

Նյութը հրապարակման պատրաստեց Աննա Բադալյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս