Բաժիններ՝

Քերին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում կանանց ու երեխաների սպանելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի խաղաղ բնակչությանը սպանելու մեջ: Ռուսական ավիահարվածներից մահանում են մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, հայտարարել է Քերին:

Միաժամանակ, նա մեղադրել է Ռուսաստանին այսպես կոչված չվերահսկվող ռումբերի օգտագործման մեջ:

«Դա պետք է դադարեցվի»,- պահանջել է քաղաքական գործիչը:
Ջոն Քերին հավելել է, որ ռուսական ինքնաթիռները ռումբեր են նետում հիվանդանոցների վրա, իսկ հետո վերադառնում են, որպեսզի ռումբեր նետեն նրանց վրա, ովքեր փորձում են օգնել ավիահարվածներից տուժածներին, նրա խոսքերը մեջբերում է AFP գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Մոսկվան ունի կառուցողական գաղափարներ, թե ինչպես զինադադար հաստատի Սիրիայում, սակայն եթե այդ խոսակցությունները վարվում են միայն այն բանի համար, որ շարունակվեն ռմբակոծությունները, այդ նախաձեռնությունների հետ ոչ ոք չի համաձայնի:

Բացի այդ, Ռուսաստանը, Քերիի խոսքով, խախտում է 2015թ. դեկտեմբերին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը Սիրիայի հարցով, որը նախատեսում է մարդասիրական օգնությանը սիրիացիների ազատ մատչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս