
Մահացել է Բաշար Ասադի մայրը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մայրը՝ Մահլյուֆ Ասադը, կյանքի 86-րդ տարում մահացել է Դամասկոսում, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայի նախագահի կայքին։
Նշվում է, որ Բաշար Ասադի մայրը մահացել է փետրվարի 6-ին:
Մահլյուֆ Ասադը ծնվել էր 1930թ. Լաթաքիայում։ Սիրիայի նախկին նախագահ Հաֆիզ Ասադի հետ նա ամուսնացել էր 1957 թվականին: