
Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մինչև 11-ի

Թայվանում 17 հարկանի շինության փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 11 մարդու, հայտնում է Associated Press-ը՝ ում կատարելով երկրի իշխանություններին:
Մոտ 20 մարդ, նախկինի պես, անհետ կորած է համարվում:
Ուժեղ երկրաշարժի հետևանքով Թայվանի հարավ-արևմուտքում մի քանի շենք է փլուզվել:
Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին: Բացի այդ՝ երկրաշարժի ու հետցնցումների հետևանքով կղզու հիվանդանոցներում է հայտնվել ավելի քան 300 մարդ: