Ցուկերբերգը՝ թվով չորրորդը՝ աշխարհի հարուստ մարդկանց թվում

Մարկ Ցուկերբերգը Bloomberg գործակալության՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Նախօրեին` Նյու Յորքի աճուրդի փակման ժամանակ, Facebook-ի հիմնադրի կարողությունը հասել է 50 միլիարդ դոլարի: Տեղեկությունների համաձայն՝ Facebook-ի հիմնադիրն առաջ է անցել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսից (49,1 մլրդ դոլար) ու Movil SAB-ի ղեկավար Կառլոս Սլիմից (49 մլրդ դոլար), որոնք հանգրվանել են վարկանշային աղյուսակի 5-րդ ու 6-րդ հորիզոնականներում, հայտնում է korrespondent.net-ը:

Նյու Յորքի բորսայի տվյալների համաձայն՝ Ցուկերբերգը միակ միլիարդատերն է վարկանշային աղյուսակի առաջին հնգյակում, ում կարողությունը 2016 թվականի սկզբից ոչ թե պակասել է, այլ ավելացել:

Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում է գտնվում  Բիլ Գեյթսը, ով տարեսկզբից կորցրել է 5,1 մլրդ դոլար: Կորուստներ են կրել նաև Inditex-ի հիմնադիր  Ամասիո Օրտեգան  (3,6 մլրդ դոլար) ու ներդրող Ուորեն Բաֆեթը (2,7 մլրդ դոլար):

Տեսանյութեր

Լրահոս