Բաժիններ՝

Լեգենդար Led Zeppelin-ին մեղադրում են գրագողության մեջ

Led Zeppelin լեգենդար խմբի երաժիշտներ Ջիմի Փեյջը, Ջոն Փոլ Ջոնսն ու Ռոբերտ Պլանտը հարցաքննվել են  Stairway to Heaven խմբի գլխավոր հիթերից մեկի ենթադրյալ գրագողության գործի շրջանակում, հայտնում է  Bloomberg գործակալությունը:

Հաղորդվում է, որ երաժիշտներին առանձին-առանձին կանչել են հարցաքննության Լոս Անջելեսում մինչդատական հետաքննության շրջանակում:

Ինչպես հայտարարում է հայցվորների փաստաբան Ֆրենսիս Ալեքսանդր Մալոֆին, Stairway to Heaven-ի երգի սկզբնամասը նման է ամերիկյան Spirit խմբի Tauru երգին, որը գրվել է 1968 թվականին:

2014թ. մայիսին փաստաբանը դատի տվեց Led Zeppelin-ին ու Warner Music ձայնագրման ընկերությանը: Իր հերթին, երաժիշտներն ու նրանց ձայնագրման ընկերությունը հերքում են հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքները ու հայտարարում են, որ Պլանտն ու Փեյջն անձամբ են գրել երգը 1971-ին:

Կարդացեք նաև

https://www.youtube.com/watch?v=9Q7Vr3yQYWQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29