Պուտինը դժգոհ է Սիրիայում առաջխաղացումից. Reuters
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտածում էր, թե ռուսական ավիահարվածները Սիրիայում կարող են փոխել պատերազմի ընթացքը, սակայն Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացման տեմպերը նրան հիասթափեցրել են, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ռուսական բանակին մոտ կանգնած իր աղբյուրին:
Սիրիական բանակը, որին աջակցում է ռուսական ավիացիան, չի կարողացել հաղթանակել, որը կարող էր ապացուցել համաշխարհային հանրությանը Մերձավոր արևելքում Ռուսաստանի ռազմական հզորությունն ու ազդեցությունը:
Դիվանագետների ու վերլուծաբանների խոսքով՝ Սիրիայի խոշորագույն Հալեպ քաղաքի գրավումը թույլ կտար Պուտինին մոտենալ իր նպատակին՝ պահպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը, որը թույլ կտար Ռուսաստանին երկրում պահել իր ռազմաբազան:
«Մենք լսել ենք իշխանությունների զեկույցները, որ ուժեղացրել ենք ռազմական հզորությունը Սիրիայում, սակայն շոշափելի հաղթանակներ չենք տեսել»,- ասում է Ռուսաստանի բանակի նախկին գնդապետ Դմիտրի Տրենինը:
«Լևադա-կենտրոնի» սոցիոլոգ Ստեպան Գոնչարովն էլ պատմել է գործակալությանը, որ Հալեպի գրավումը կշեղեր ուշադրությունը Ռուսաստանի տնտեսական խնդիրներից:
Կենտրոնի տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերին ռուսների 72%-ը դրական է արտահայտվել Սիրիայում ռազմական արշավի մասին, սակայն այդ ժամանակից ի վեր գլխավոր թեմաներն են դարձել տնտեսությունն ու ճգնաժամը կարգավորելու Կրեմլի փորձերը: