ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները բելառուսական ընկերությունների դեմ՝ դրանք կասեցվել են կես տարով: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։
Նրանցից մեկի մոտ զենք հիշեցնող առարկա է: Տղամարդիկ անցնում են տեսահսկման սարքերի մոտով, ապա 6 րոպե անց նորից հայտնվում տեսահսկման սարքերի օբյեկտիվում՝ արդեն վազելով: Հանցագործության կատարման համար նրանց հարկավոր է եղել մոտ 5 րոպե:
Վիեննայում, մինչ այդ, շարունակվում են միջազգային բանակցությունները, որտեղ քննարկվում է Սիրիայի ապագան, Ռուսաստանի գործողություններն այդ երկրում, ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարցն ու Ասադի ռեժիմի ճակատագիրը:
ԱՄՆ Նևադա նահանգի իշխանությունները հրաման են արձակել ձերբակալել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի որդուն: Դատախազությունը Թոմ Ֆաբիուսին մեղադրում է խարդախության ու գողության մեջ, գրում է Le Figaro-ն:
Էդ մեր պապերի ժամանակ էին աշնանը ճտերին հաշվում: Հիմա աշունը փող հաշվելու ժամանակն է: Որովհետև եկող տարվա պետական բյուջեն հենց աշնանն են ընդունում: Ժամանակների փոփոխվելու հետ բարքերն էլ են փոխվել: Հիմա ուրիշի փողերը հաշվելն առաջվա նման ամոթ բան չէ: Հատկապես, եթե խոսքը գնում է Ռուսսաստանի փողերի մասին: Գիտեմ` շատերը կզարմանան` հարցնելով. «Էդ երբվանի՞ց հարազատ Ռուսաստանի պետբյուջեն օտար փող դարձավ մեր համար»:
Իրաքի իշխանությունները կարողացել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից հետ խլել երկրի գրեթե բոլոր խոշորագույն հանքավայրերը, սակայն ԴԱԻՇ-ի եկամուտներն ավելի վաղ թալանված նավթի հաշվին հաշվարկվում է միլիարդավոր դոլարներով:
«Եվրոպական միությունը մոտ ապագայում կենտրոնացած կլինի իր խնդիրների վրա, սակայն չի անտեսի Արևելյան գործընկերությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ բացակայում է պետության կամքը՝ պարզելու, թե քանի ընտրող ունի, և այդ հարցում ամենևին չօգնեց պետական ռեգիստր ստեղծելը: Ըստ նրա՝ Վիճվարչությունը ներկայացնում է, որ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 780 հազար է, երեկ հայտարարվել է, որ երկրում կա 2.5 մլն ընտրող, մինչդեռ իր հաշվարկներով այդ թիվը 1.8-2.2 մլն է, և այս ահռելի քանակի դեպքում իշխանությունը ավելորդ բյուլետենները բերում, գցում է: Այս տեսակետից, նույնականացման քարտերի հետ կապված` Հ.Բագրատյանը խնդիր չի տեսնում:
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացման համար գրանցվել է 66 դիտորդ:
«Առանձին երկրները, որոնք ունեն անվտանգության խնդիր, պետք է երկկողմ հարաբերությունների մակարդակում փորձեն լուծել իրենց անվտանգության խնդիրները` չմնալով այդ ոլորտում կախված միայն մեկ երկրից։ Այս պահի դրությամբ, վստահ եմ, նման հարց ԵՄ-ն չի քննարկելու, այնպես որ, ԱլԳ երկրներն իրենք պետք է հեռատես գտնվեն և երկկողմ հարաբերություններ զարգացնեն։ Հասկանալի է, որ Հայաստանի դեպքում ռիսկերը վերաբերում են փակ սահմաններին, ԼՂ հակամարտությանը»:
«Հասարակությունը նման իշխանափոխություններ բազմաթիվ է տեսել, վերջին իշխանափոխություններն են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանափոխությունը, որն ավարտվեց Ծիծեռնակաբերդում Գասպարյան Վովայի հետ աղոթքով, վերջացրած Գագիկ Ծառուկյանի իշխանափոխությամբ, որն ավարտվեց փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի ելույթով: Եթե նման հարգանք վայելող մարդիկ չկարողացան իշխանափոխություն անել, սեմեստրը մեկ հարցազրույց տվող քաղաքական ուժի լիդերը կարո՞ղ է իշխանափոխություն անել»:
Եվրախորհրդարանը Ստրասբուրգի նիստում բանաձև է ընդունել, որը կոչ է անում Եվրամիության երկրներին դադարեցնել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ «քաղաքական» հետապնդումները, հայտնում է RIA Novosti-ն:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 22-28-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ:
Բաքվում շարունակում են փակվել թանկարժեք հագուստի խանութները, սրճարանները, գեղեցկության սրահները, հայտնում է haqqin.az-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Մոսկվան շարունակում է Սիրիայի չափավոր ընդդիմության որոնումները:
Փախստականներին օգնելու համար հարկավոր է 20 մլրդ դոլար, ինչը անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներից տուժածներին, փախստականներին նվազագույնս աջակցելու համար, կարծում են ՄԱԿ-ում:
ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ն ամբողջությամբ (Լյուդմիլա Սարգսյանը նիստին ներկա չէր) դեմ քվեարկեցին, ԲՀԿ-ից դեմ էին միայն Վարդան Օսկանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, մնացած ԲՀԿ-ականների մի մասը բացակա էր, մի մասը ձեռնպահ, մի մասն էլ կողմ: Ձեռնպահ քվեարկեց նաև ՀՅԴ-ն, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը բացակա էր, իսկ մնացած ժառանգականները դեմ էին:
Երեկ երեկոյան, 85 կոնգրեսական ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին միասնական նամակ հղեցին՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նամակը, որ հեղինակել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
Սիրիան կարող է Ռուսաստանի համար դառնալ Աֆղանստանի կրկնություն, եթե Մոսկվան չնպաստի մերձավորարևելյան երկրում իշխանության փոխանցմանը, Guardian-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Մոլդովայի խորհրդարանը Վալերի Ստրելեցի կառավարությանը անվտահություն է հայտնել, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Արաբերենի ուսուցումը մոտ ժամանակներս պարտադիր կդառնա բոլոր իսրայելցի դպրոցականների համար: Այս մասին է նախօրեին երեկոյան Իսրայելի Կնեսետի կողմից նախնական ընթերցմամբ ընդունված օրինագիծը:
Բաշկիրիայի Սալավատ քաղաքում այս գիշեր սպանված 36-ամյա տղամարդու՝ Ա. Սարգսյանի հայրը՝ Համլետ Սարգսյանը, սպառնացել է ինքնուրույն լուծել ավտոսպասարկման կետի վրա հարձակվածների հարցերը, եթե նրանք մոտ օրերս չհայտնաբերվեն:
Փաստացի առաջարկվում է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն, որում թեև առկա են որոշ առաջընթացներ մարդու իրավունքների, խորհրդարանում ներկայացված ուժերի լիազարությունների մասով, սակայն արդեն բազմիցս նշված թերությունների, խնդիրների կողքին, հարկ ենք համարում նշել հետևյալ կարոևորագույն խնդիրները`
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության ավարտի մասին:
«Վերջին անգամ եմ ասում հիվանդ ուղեղների համար: Եթե 1990 թվականից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները գոնե 10 տոկոսն ունենային անկախության սերունդ կերտած անհատների բարոյական արժեքները, նվիրվածությունը և ազնվությունը՝ մենք բոլորվին այլ երկում կապրեինք: Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի ու ԱՊՀ-ի եվրոպական հատվածի այլ երկրների տնտեսությունն այս տարի անկում է ապրել՝ կախված Ռուսաստանից ունեցած ապրանքաշրջանառությունից, հայտնում է haqqin.a-ը:
Այս գիշեր՝ ժ. 02.00-ի սահմաններում, մի խումբ անհայտ դիմակավոր անձինք Բաշկիրիայի Սալավատ քաղաքում 7 հայի են գնդակահարել:
Ինչպես հայտնում է APA-ն, Բաքվում երիտասարդը անպատասխան սիրո պատճառով փողոցում՝ Գարա Գարաևի անվան մետրոյի մոտ, դանակահարելով սպանել է իր սիրած աղջկան:
Ըստ ԱԺ նախագահի՝ մարզպետներին իրենց մարզերում քարոզչության պատասխանատու նշանակելը վարչական ռեսուրսի օգտագործում չէ: