Մարտի 23-ին ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը կատարեց այս տարվա ընթացքում իր երրորդ երկօրյա այցը Մոսկվա։ Ինչպես և իր նախորդ երկու այցերի ընթացքում, Ջոն Քերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ընթացքում բանակցություններ վարեց միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի՝ սիրիական և ուկրաինական հակամարտությունների, Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ Եվրոպայում սրված ահաբեկչական […]
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքի պատճառով: Համապատասխան վճիռը կայացվել է մարտի 25-ին դատավոր Ուիլյամ Քոնլիի կողմից, հայտնում է korrespondent.net-ը:
Բրյուսելի Հյուսիսային կայարանը մասնակի տարհանվել է` այնտեղ առանց հսկողության թողնված պայուսակի պատճառով: Այս մասին հաղորդում է RTL հեռուստաընկերությունը:
ՌուսաստանիվարչապետԴմիտրիՄեդվեդևնապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության երրորդ մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է Soir թերթը: Ենթադրվում է, որ նա եղել է ահաբեկիչներ հավաքագրողն ու ա ռաջնորդը: «Բելգիայի դատախազության շենքի մոտ ավտոմեքենայի զննման ժամանակ հայտնաբերվել է Ֆեյսալ Շեֆֆուն, ով ճանաչվել է որպես մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի երրորդ մասնակից: Նրան ճանաչել է ահաբեկիչներին օդանավակայան տեղափոխած տաքսիստը»,- գրել է թերթը:
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հատուկ գրություն է ուղարկել իր միավորումներին` հորդորելով Սուրբ Զատկի տոնակատարությունների շրջանակում ձեռնարկել անվտանգության միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Ժորժ Մարիո Բերգոլոն, ով ընտրվեց Հռոմի 266-րդ Պապ, հաճախակի էր ներկա գտնվում Բուենոս Այրեսի Հայ կաթոլիկ եկեղեցու պստարագներին: Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ով Հռոմի Պապ Ֆրանցիսկի հետ հին ընկերներ են, պատմել է, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին հայկական խաչքարի օծման ժամանակ Բերգոլոն ցանկություն է հայտնել թաղվել հայկական խաչքարի տակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում ՀՀ Նախագահը նաև մի շարք հանդիպումներ կունենա:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի փոխարեն հրաժարական ինքը կտար: «Եթե ես լինեի այդ պաշտոնում` հրաժարական կտայի»,- ТВЦ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Պեսկով:
Բրյուսելի միջազգային օդանավակայանը, որը փակվել էր մարտի 22-ի ահաբեկչություններից հետո, կվերսկսի ուղևորներին ընդունել մարտի 29-ից ոչ շուտ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով օդանավակայանի ադմինիստրացիային:
Իրաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 41 մարդ: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Եվ 105 մարդ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Սիրիայի կառավարական զորքերի ու ԴԱԻՇ-ի զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Պալմիրայի գրեթե բոլոր թաղամասերում: Մարտեր չեն ընթանում քաղաքի միայն պատմական հատվածում, հայտնում է RIA Novosti-ն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Ավագ ուրբաթին աղոթելիս դատապարտել է Եվրոպայի վերաբերմունքը ներգաղթյալների խնդրի նկատմամբ՝ այն անվանելով ցավի նկատմամբ անտարբեր, հայտնում է RIA Novosti-ն:
Բրյուսելի կենտրոնում գտնվող Բասկյուլ առևտրային թաղամասը փակվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է TASS-ի թղթակիցը դեպքի վայրից:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական կայքը ենթարկվել է կիբերհարձակման, տեղեկացնում է բելգիական Belga գործակալությունը:
Սալահ Աբդեսլամը, որը անցած տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալն է, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չի ճանաչում Բելգիայի ահաբեկչություններն իրականացրած Բաքրաուի եղբայրներին:
Սպանությունը տեղի է ունեցել Շարլեռուա քաղաքում: Անվտանգության աշխատակիցն իր շան հետ քայլելիս է եղել, երբ սպանվել է, իսկ նրա անցագիրը, որով նա կարող է մուտք գործել ատոմային էլեկտրոկայան, գողացվել է:
Վերջին օրերի թրենդը Վարդան Օսկանյանի կուսակցության «ցուցակն» է, որի առանցքում են լինելու ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։ Վահե Հովհաննիսյանը չի լինի կուսակցության անդամ, նա և Վիկտոր Սողոմոնյանը համամասնական ցուցակի մաս կկազմեն։ Խոսվում է նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մասին։
Բելգիայում շարունակվում է Բրյուսելում երեքշաբթի օրը ահաբեկչության զոհ դարձած մարդկանց մարմինների նույնականացման գործընթացը, հայտնում է Euronews-ը:
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսեցիների հետ, խոսելով Հաւաստանի խնդիրների, արցախյան հիմնահարցի շուրջ ծավալվող բանակցային գործընթացների, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի մասին, ասել է, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին որպես նախագահ չի ճանաչում, այլ նրան ընդունում է որպես Մատենադարանի գիտաշխատող։
Կոալիցիոն ուժերը վերջին շաբաթում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի մի քանի առաջատար ղեկավարների, այդ թվում՝ Հաջի Իմամին, որը համարվում էր ջիհադիստների «ֆինանսների նախարարը»:
Սիրիայում պատերազմի ընթացքում սպանվել է նվազագույնը 255 հազար մարդ, իսկ որոշ աղբյուրներ հայտնում են ավելի քան կես միլիոն սպանվածների մասին: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, Լիբանանի մայրաքաղաքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Բելգիայի Լիեժ քաղաքի հրշեջ ծառայությունները հայտնել են, որ մարտի 25-ի, լույս 26-ի գիշերը քաղաքի տների մոտ 3 պայթյուն է որոտացել: Կատարվածը, ինչպես պնդում են քաղաքի արտակարգ ծառայությունները, կրել է կրիմինալ բնույթ:
Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի է ունեցել սպանված մուսուլմանի հուղարկավորության զանգվածային արարողությունը, որի վրա հարձակումը, ըստ ոստիկանների, իրականացվել է կրոնական մոտիվներով, հայտնում է korrespondent.net-ը:
Համակարգիչ և կրիչ, որտեղ եղել է Բրյուսելի միջազգային օդանավակայանի քարտեզը, հայտնաբերվել է Բելգիայի մայրաքաղաքի ենթադրյալ կազմակերպիչներից մեկի բնակարանում, հայտնում է Le Soir-ը:
Մինսկում զանգվածային երթ է անցկացվել ազգային տոնի՝ Ազատության օրվա առիթով: Բելառուսցիների բողոքն ուղղված է եղել երկրի գործող իշխանության դեմ ու հանուն երկրի եվրոպական ապագայի, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Բրիտանական լեգենդար Rolling Stones ռոք խումբն անվճար համերգով ելույթ է ունեցել Կուբայում՝ հավաքելով հարյուր հազարավոր հանդիսատեսի, հայտնում է BBC-ն:
22 մարդ է դարձել միանգամից եռակի պայթյունների զոհ, որոնք տեղի են ունեցել Եմենի հարավում՝ Ադեն քաղաքում, հայտնում է Sky News – Arabia հեռուստաալիքը: Վիրավորվել է 15 մարդ, տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Գործող իշխանությունները ոչ միայն աշխատելու են դրսի հանրությանը ցույց տալ, որ իրենք գնում են երկխոսության, այլ նաև երկրի ներսում ինչ-որ քաղաքական գործընթացների պատրանք կստեղծեն: Բնականաբար, դա իրենք օգտագործելու են, և, բնականաբար, նաև պետք է մյուս բևեռը ձևավորվի, որը նույնպես ցույց կտա իր հերթին, որ բանակցություններն անարդյունք եղան: Այդ գործընթացը կարևոր է ոչ միայն այդ արդյունքի համար, այլև կարևոր է, որպեսզի այդ բանակցությունների ընթացում արդեն մյուս բևեռը ձևավորվի: