Բաժիններ՝

Հռոմի պապը դատապարտել է Եվրոպայի վերաբերմունքը ներգաղթյալների խնդրի նկատմամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Ավագ ուրբաթին աղոթելիս դատապարտել է Եվրոպայի վերաբերմունքը ներգաղթյալների խնդրի նկատմամբ՝ այն անվանելով ցավի նկատմամբ անտարբեր, հայտնում է RIA Novosti-ն:

«Միջերկրական ու Էգեյան ծովերը դարձել են անհագ գերեզմաններ, մեր անտարբերության ու ցավին անզգա խղճի արտացոլումը»,- ասել է Հռոմի պապը այն հազարավոր մարդկանց մասին, որոնք նավակներով լողում են դեպի Հունաստանի ու Եվրոպայի այլ երկրների ափերը:

Տարբեր տվյալների համաձայն՝ 2015թ. Սիրիայից ու այլ երկրներից ավելի քան 847 հազար փախստական է ժամանել Հունաստան ծովով, ավելի քան 800-ը խորտակվել է Էգեյան ծովում: 2016-ի սկզբից Էգեյան ծովում՝ դեպի Հունաստան ճանապարհին խեղդվել է 183 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031