Ամերիկացին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ Facebook-ով Օբամային սպանելու սպառնալիքի համար
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքի պատճառով: Համապատասխան վճիռը կայացվել է մարտի 25-ին դատավոր Ուիլյամ Քոնլիի կողմից, հայտնում է korrespondent.net-ը:
55-ամյա Բրայան Դատչերը մեղադրվում է նրանում, որ 2015թ. ամռանը հաղորդագրություն է գրել Facebook սոցցանցում, որտեղ սպառնացել էր հուլիսի 2-ին գնալ Վիսկոնսինի Լա Կրոս քաղաք ու Օբամայի վրա հարձակում գործել։ Ընդ որում՝ տղամարդն իր «սահմանադրական պարտքն» էր համարել Սպիտակ տան ղեկավարի սպանությունը:
Հետաքննության տվյալով՝ տղամարդը իսկապես Օբամայի՝ Լա Կրոս ժամանելուց 1 օր առաջ այնտեղ է գտնվել: Նրան նկատել են քաղաքային գրադարանում, որտեղ վերջինս անվտանգության աշխատակիցներին հայտնել է, որ քաղաք է եկել ԱՄՆ նախագահին սպանելու նպատակով:
Համաձայն դատարանի որոշման` 3 տարվա ազատազրկումից հետո Դաթչերը պետք է ևս 3 տարի գտնվի իրավապահ մարմինների հսկողության ներքո: