Նրա խոսքերով` Ռուսաստանը 11.4 միլիարդ դոլար է գնահատում բյուջեի չստացած եկամուտները` կապված Խարկովյան համաձայնագրի, Ուկրաինայի համար արած գազային զեղչի հետ:
Կարծում եմ, որ անակնկալ էր նախ Տիգրան Սարգսյանի համար: Խիստ տարօրինակ է հատկապես այն հանգամանքը, որ նման կարևորագույն իրադարձության մասին առաջինը հայտարարում է կուսակցության խոսնակը:
Հայաստանում սկսվել է նոր վարչապետի հավակնորդների շքերթ։ Իհարկե, հավակնորդներն իրենք չեն «անցնում», ասենք թե, Հանրապետության հրապարակով, այլ նրանց հրապարակով «անցկացնում» են ակտիվ քաղաքացիները, որոնք հնչեցնում են տարատեսակ անուններ, թե ով է լինելու նոր վարչապետը։
Այդ մասին երեկ Կրակովում տեղի ունեցած Defence Matters կոնֆերանսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:
Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը։ Այս պիսով կարող ենք մեկնարկած համարել սահմանադրական այն տասնօրյա ժամկետը, որի ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ. վերջնաժամկետը ապրիլի 14-ն է։ Թե Սերժ Սարգսյանը որքան կձգի վարչապետի նշանակումը, դժվար է ասել։
Հրամանն արձակվել է դեռևս հինգշաբթի, սակայն երկրի կառավարությունը չի հրապարակել այն:
«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ ապրիլի 5-ին, արտահերթ նիստ է հրավիրվել:
Նախագահական ընտրություններից բացի, այսօր Աֆղանստանում անցկացվում են նաև ՏԻՄ ընտրություններ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ոչ իշխանական քառյակում իսկապես շփոթ կա, քանի որ գոնե առաջիկա մեկ ամսում նրանց ծրագրած օրակարգը արժեզրկվեց:
Շուտով պրն Կուխտան կվերադառնա Երեւան եւ կշարունակի նախկին ռեժիմով իրականացնել իր պարտականությունները:
Համապատասխան որոշումն ընդունել է Անկարայի վարչական դատարանը:
Երբ օլիգարխները, պատգամավորները, բարձրաստիճան պաշտոնյաները խնդիրներ էին ունենում, նրանք, ի՞նչ է, վարչապետի՞ն էին դիմում։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար վարչապետը նրանց համար հեղինակություն չէր, «հարց լուծող» չէր։ Վստահ եմ, որ նրանք Տիգրան Սարգսյանի հետ սաունա չէին գնում և «դուբայներում» ժամանակ չէին անցկացնում։
«Այն, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր նաև անձամբ վարչապետի համար, այլևս նորություն չէ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում էին, որ ապրիլի 3-ին դեռ կառավարության նիստից առաջ Տիգրան Սարգսյանի օգնականները, ինչպես նաև՝ մամուլի խոսնակը զանգահարել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ու փորձել պայմանավորվել՝ վարչապետի հետ հաջորդ շաբաթ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանդիպելու մասին։ Սակայն, ինչպես ասում են, […]
«Մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը»
«Երեկ Տիգրան Սարգսյանի աշխատանքային վերջին օրն էր. նա եկել էր աշխատանքի, հավաքել իր կաբինետի անդամներին, նախարարներին, շնորհակալություն հայտնել նրանց երկարատև համատեղ աշխատանքի համար և հրաժեշտ տվել»:
«ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել՝ այդ նպատակով անգամ «դրսից տղա բերելով»։ Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան «ուղարկել» Սերժ Սարգսյանի մոտ»:
«Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան՝ Աշխաբադ, որից հետո կվերադառնա, չորեքշաբթի կհրավիրի քաղաքական կոնսուլտացիաներ՝ խորհրդարանում ներկայացված ուժերի հետ, միաժամանակ հրավիրելով ՀՀԿ ԳՄ և քաղխորհրդի նիստեր, որից հետո կհրապարակի նոր վարչապետի անունը»
Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ այս երեք թեկնածուներից այս պահին առավել հավանականը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է:
«Որոշ աղբյուրներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ, պատճառաբանելով հոգնածությունը, սակայն նրան ասվել է՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզը դու ես սկսել, հիմա չի կարելի հրաժարական տալ»:
«Այս պահին դեռ անորոշ է, թե ինչով է զբաղվելու այսուհետ ՀՀ այլևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պաշտոնանկությունը այնքան անակնկալ է եղել, որ նա իր ապագա պլանները կառուցելու ուղղությամբ որևէ քայլ չի արել»
«ՀՀ վարչապետացուների ցանկը երեկ գնալով փոքրանում էր։ Հավանական թեկնածուների ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից հերքում էին տվյալ անձի նշանակման հնարավորությունը։ Եվ միայն տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել ՏԿ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերը»
Դա ոչ մի կապ չունի ներհայաստանյան տունտունիկի հետ, որը մենք սովոր ենք քաղաքականություն անվանել:
Ուրբաթ Ուկրաինայի փոստը հայտարարել էր Ղրիմի եւ Սեւաստոպոլի ուղղությամբ փոստային առաքումները դադարեցնելու մասին:
Սակայն ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այդ ծախսերը հաջողվել է կրճատել` հասցնելով մինչեւ 68 մլն դոլարի:
Նախագահն իր վերընտրվելուց հետո պետք է նոր կառավարություն և վարչապետ նշանակեր, պարզապես մի տարի ուշ է անում դա: Հուսով եմ՝ տեղի կունենան լուրջ փոփոխություններ:
Բանակցություններին արծարծվեց առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
Թերևս ՀՀ-ում կարծիք կա, որ Ռուսաստանից են ազդակներ եղել: Չեմ կարող ասել, բայց ինձ մոտ երբեք այն տպավորությունը չի եղել, որ Տիգրան Սարգսյանն արևմտամետ ինչ-որ հակումներ է ունեցել՝ որպես վարչապետ: Նրա վարչապետության օրոք ՀՀ-ն շարունակել է ընթանալ նախագահի հաստատված քաղաքական կուրսով: Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանն ունեցել է առանձին ինչ-որ քաղաքական կուրս:
Եթե նոր վարչապետը պետք է հայտարարի, որ ինքը շարունակելու է Հայաստանը Մաքսային միությանը միացնելու քաղաքականությունը, ապա որևէ կապ չունի նրա ով լինելը, կամ ինչ ծրագիր կներկայացնի նա: Մեզ համար անձերի փոփոխությունը, առանց քաղաքական կուրսի փոփոխության, որևէ նշանակություն չունի:
Պատասխանելով մեր հարցին ՝ եթե ձեր կողմից ներկայացված ծրագիրն ընդունվի, դուք ազգային համաձայնության կառավարությանը մաս կկազմե՞ք, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Իհարկե, եթե լիարժեք, ամբողջությամբ մեր ծրագրերը ընդունվեն, մենք տեսնենք, որ ազգային, պետական ուղեգիծը, ընթացքը, տեմպը համապատասխանում են մեր մոտեցումներին, գաղափարներին, ապա՝ ինչո՞ւ ոչ»:
«Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի հրաժարականը: