Մոդեստ Կոլերովը` Տիգրան Սարգսյանի մասին. Գոնե այդ փորձված կոմսոմոլը գիտի, թե ինչ է անում, նրա ինչի՞ն է պետք Կրեմլը

«Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Ըստ նրա՝ Բրյուսելում Տ. Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանին անհրաժեշտ է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը, և որն արվել է արդեն գրված հրաժարականի պարագայում, համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի հետ: Դա, քաղաքագետի կարծիքով, նշանակում է, որ չնայած Մաքսային միությանն անդամակցության գործընթացին, Հայաստանը դեռևս ոչ ամբողջովին է կողմնորոշվել:

Մ. Կոլերովը ժխտեց, որ հրաժարականը ներկայացվել է Կրեմլի ճնշման ներքո. «Տիգրան Սարգսայնը դեռ խորհրդային տարիներին սկսել է զբաղվել քաղաքականությամբ և կոմսոմոլի կարիերա է արել: Գոնե այդ փորձված կոմսոմոլը գիտի, թե ինչ է անում: Նրա ինչի՞ն է պետք Կրեմլը: Ամեն ինչ այդպես էլ պարզ է: Ես կարծում եմ, որ երևանյան սովորույթը՝ ամեն փռշտոցի պատասխանատվությունը Կրեմլի վրա դնել, ուղղակի խորամանկություն է և պատասխանատվությունից խուսափելու փորձ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս