
Թուրքիայում վերստին արգելափակել են YouTube-ը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայում վերստին արգելափակել են YouTube վիդեոհոսթինգը: Համապատասխան որոշումն ընդունել է Անկարայի վարչական դատարանը: Նախօրեին YouTube-ի արգելափակման չեղյալ հայտարարման մասին որոշում էր ընդունել Անկարայի ավելի ցածր ատյանի դատարանը:
Մարտի 27-ին YouTube-ում տեղադրվել էր Սիրիային նվիրված գաղտնի խորհրդաժողովի ձայնագրությունը, որին մասնակցել են թուրքական հետախուզության ու գլխավոր շտաբի պետերը` քննարկելով Սիրիայում սադրանքներ կազմակերպելու և այդ երկիր ներխուժելու պլանները: Դրանից հետո Թուրքիայում արգելափակել էին YouTube-ը: