Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պլանավորում է Ուկրաինային ցուցաբերել քաղաքական ու ռազմական աջակցություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն պլանավորում է Ուկրաինային ցուցաբերել քաղաքական ու ռազմական աջակցություն և պետք է դիտարկի իր ընդլայնման հնարավորության հարցը:

Այդ մասին երեկ Կրակովում տեղի ունեցած Defence Matters կոնֆերանսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն.

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային ու արևելյան մյուս գործընկերներին, ինչպիսիք են Վրաստանն ու Մոլդովան, ինչպես նաև համագործակցենք ԵՄ-ի հետ:

Ավելին, մենք պետք է մեր դռները բացենք նոր անդամների առաջ և հստակ հայտնենք մեր դիրքորոշումը, որ որևէ արտաքին ուժ չի կարող արգելափակել դաշինքին հնարավոր միացումը»:

Վերշբոուն դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումը` ընդգծելով, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի շարունակումը հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գործընկերոջից կվերածվի հակառակորդի:

Վերշբոուն ընդգծել է, որ չնայած նրան, որ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ աշխարհին չի սպառնում նոր «Սառը պատերազմ», որը կաթվածահար կանի համագործակցության բոլոր ձևերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930