Արամ Սարգսյան. Սերժ Սարգսյանը չի նշանակի վարչապետ, ով կարող է հրաժարվել ՄՄ-ին անդամակցելու քաղաքականությունից

Երեկ կեսօրին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախագահական նստավայրում հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին: Դրանից հետո հարցազրույց է տվել zham.am-ին և խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի և Կառավարության հրաժարականի մասին ասել է «Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք հարցեր և մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները»:

Արդյո՞ք ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը կօգտվեն «հարցերը լուծելու» հնարավորությունից` դառնալով կոալիցիոն կառավարության անդամ, այս պահին դժվար է ասել: Կարելի է միայն փաստել, որ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, և դատելով Ծառուկյանի հարցազրույցից, վերջնական պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել:

Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ինչպես են վերաբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին և նոր վարչապետի հնարավոր թեկնածուների շուրջ ընթացող քննարկումներին` 168.am-ի հետ զույցում ասաց. «Եթե նոր վարչապետը պետք է հայտարարի, որ ինքը շարունակելու է Հայաստանը Մաքսային միությանը միացնելու քաղաքականությունը, ապա որևէ կապ չունի նրա ով լինելը, կամ ինչ ծրագիր կներկայացնի նա: Մեզ համար անձերի փոփոխությունը, առանց քաղաքական կուրսի փոփոխության, որևէ նշանակություն չունի: Իսկ Սերժ Սարգսյանը չի նշանակի վարչապետ, ով կարող է հրաժարվել Մաքսային միությանն անդամակցելու քաղաքականությունից` դրանով չեզոքացնելով Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս