ԲՀԿ-ն չի մտնի կոալիցիա, բայց վարչապետի նորմալ թեկնածուի հետ խաղաղ կաշխատի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան՝ Աշխաբադ, որից հետո կվերադառնա, չորեքշաբթի կհրավիրի քաղաքական կոնսուլտացիաներ՝ խորհրդարանում ներկայացված ուժերի հետ, միաժամանակ հրավիրելով ՀՀԿ ԳՄ և քաղխորհրդի նիստեր, որից հետո կհրապարակի նոր վարչապետի անունը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի, երեկվա դրությամբ, բացի Ս.Սարգսյանից, ոչ մեկը չգիտեր, թե ով է լինելու ապագա վարչապետը՝ տրվում էին Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ անուններ, սակայն մինչեւ օրվա վերջ ոչ մի հաստատում չեղավ:
Տեղեկատվություն կար, որ կստեղծվի նոր կոալիցիա: Խոսքը գնում էր առաջին հերթին դաշնակցականների մասին, իսկ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ մենք չենք մտնի կոալիցիա, բայց վարչապետի նորմալ թեկնածուի դեպքում հետը խաղաղ կաշխատենք: Դաշնակցությունը ևս, մեր տեղեկություններով, չի լինի կոալիցիայում. երեկ երեկոյան ՀՅԴ-ն ԳՄ արտահերթ նիստ էր հրավիրել»,–գրում է թերթը։
Կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։