
Արթուր Բաղդասարյանը պայքար է սկսել վարչապետի պաշտոնում նշանակվելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել՝ այդ նպատակով անգամ «դրսից տղա բերելով»։ Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան «ուղարկել» Սերժ Սարգսյանի մոտ»,- այդ մասին գրում է «Ժողովուրդ»-ը։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս.Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով որ հենց ՕԵԿ ղեկավարին նշանակեն թափուր մնացած պաշտոնում։ «ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Բորդյուժան Հայաստանում է՝ գործնական հարցեր քննարկելու համար»,–գրում է թերթը։
Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։