Արմեն Գևորգյանն ու Ռալֆ Յիրիկյանը՝ վարչապետի թեկնածուի ֆավորիտներ. «ՀԺ»

«ՀԺ»-ն իր այսօրվա խմբագրականում գրում է. Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը։ Այս պիսով կարող ենք մեկնարկած համարել սահմանադրական այն տասնօրյա ժամկետը, որի ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ. վերջնաժամկետը ապրիլի 14-ն է։ Թե Սերժ Սարգսյանը որքան կձգի վարչապետի նշանակումը, դժվար է ասել։ Բայց որ նա վաղուց արդեն կայացրել է որոշում և Տիգրան Սարգսյանի հրաժարականից առաջ պիտի իմանար, թե ով է լինելու նոր վարչապետը, կարծում ենք կասկածել պետք չէ։ Թեկնածուն վաղուց պիտի համաձայնեցված լիներ նաև Մոսկվայի հետ։

Մնում է, ուրեմն, փորձել կռահեք, թե ով է այդ խորհրդավոր նոր վարչապետը։ Երեկ մի քանի թեկնածություններ գոնե հրապարակային մակարդակում բացառվեցին։ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պաշտոնապես հերքեց լուրերն այն մասին, թե Քոչարյա նը հանդիսանում է վարչապետի թեկնածու։ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, թե նոր վարչապետը ԲՀԿ-ից չի լինի։ Սա նշանակում է որ Գագիկ Ծաոակյանի թեկնածությունն է դուրս գալիս շրջանառությունից։
Հետաքրքիր երանգ ունի երեկ տարածված մեկ ալք հերքում. «Տեղեկություններն այն մասին, թե «ՎիվաՍել ՍՏՍ»–ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ցանկանում է վարչապետ նշանակվել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Ռալֆ Յիրիկյանի մամուլի խոսնակ Վահե Իսահակյանը»,– այսպիսի լուր է տպագրել slaq.am–ը։ Այս հերքումը, սակայն, կարծես մի փոքր այլ բանի է վերաբերվում։ Սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանաովամ. որ Յիրիկյանն ինքն է իր վարչապետ նշանակվելու հնարավորության մասին լուրերը շրջանառության մեջ դնում։ Այս հերքումը կարծես ավելի շատ վերաբերվում է ղրան, քան թե վարչապետ նշանակվելու հեռանկարին։ Այսինքն՝ ինքը Յիրիկյանը չի պայքարում վարչապետի պաշտոնի համար։ Իսկ եթե նրան առաջարկի Սերժ Աարգսյա՞նը. այս հարցի պատասխանը չկա։ Կարծես, ի տարբերության աոաջին երկու հերքումների՝ այս մի հերքումը կատեգորիկ չէ։
Երեկ Կենտրոնական բանկում հրավիրած խորհրդակցությունում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով նոր կառավարությանը, մասնավորապես ասել է. «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ։ Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ. բարեփոխումների շարունակականության, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությանը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ։ Սրանք այն նվազագույն խնդիրներն են. որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել։ Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու։ Անհրաժեշտության կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»։
Սերժ Սարգսյանի արած այս հայտարարությունը շատերին ստիպում է թեկնածուների շրջանակը նեղացնել, վարչապետի առավել հավանական թեկնածուներ համարելով Արմեն Գևոգրյանին և Ռալֆ Յիրիկյանին։ Արմեն Գևորգյանը, թերես, կարող է դաոնալ Սերժ Սարգսյանի ասած «բարեփոխումների» կուրսի շարունակողը. Ռալֆ Յիրիկյանը կամ նրա նման մեկը կարող է նոր աչքով նայել եղած խնդիրներին։ Երեկվա հերքումից հետո, սակայն, շատերը Յիրիկյանի թեկնածությունը հանում են շրջանառությունից, չնայած կրկնում ենք, հերքման տեքստը նման հեռանկարը չի բացառում։
Երեկ, ուրեմն, մերձքաղաքական շրջանակները վարչապետի աոավել հավանական թեկնածու, այնուամենայնիվ, համարում էին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Նրա թեկնածության հարցում վճռական նշանակություն ունի այն. որ նա նույնքան վստահելի է համարվում Սերժ Սարգսյանի, ԲՀԿ֊ի և Ռոբերտ Քոչարյանի համար։ Տիգրան Սարգսյանի վարչապետության սկանդալներով լեցուն ժամանակաշրջանում լինելով փոխվարչապետ Գևորգյանը կարողացել է խույս տալ լուրջ սկանդալներից. ինչը նույնպես խոսում է նրա թեկնածության օգտին։ Սարգսյանի կառավարությունում երկրորդ այսպիսի մարդ դժվար է գտնել։
Բայց եթե Սերժ Սարգսյանը բացի քաղաքական հանդարտեցումից նաեւ ցանկանամ է քավատեսաթյան փցք հաղորղել հանրությանը, Յիրիկյանը կարոդ է ավելի հարմար թեկնածու լինելք։ Սա մոտավորապես նույնը կլինի, որ ռեկլամի տղան, որ աջուձախ նվերներ ու մրցանակներ է բաժանում, հայտնվի վարչապետի պաշտոնում։ Սա դուր կգա հանրությանը։ Յիրիկյանը ունի ես մի քանի կարևոր հատկանիշներ, ի վերջո, չմոռանանք, որ նա ղեկավարում է «ՎիՎասել ՄՏՍ» ռուսական ընկերությունը, այսինքն կարող է ընդունելի լինել նաև Մոսկվայի համար։ Այս ընկերության հետ կապվում է նաև Ռոբերտ Քոչարյանի անունը, ինչը նշանակում է. որ Յիրիկյանը կարոդ էը ընդունելի թեկնածու լիներ նաև Քոչարյանի համար։ Բացի դա Սերժ Սարգսյանի համար Յիրիկյանն անի մի կարետր աոավեքաթյան. նա չունի բավարար ժամկետով ՀՀ քաղաքացիության եւ 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցեք չի կարող, ինչը նշանակում է անվտանգ է Սերժ Սարգսյանի համար։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս