Բաժիններ՝

Ճապոնիայի ՊՆ-ը հրաման է արձակել անհրաժեշտության դեպքում ԿԺԴՀ-ի հրթիռները ոչնչացնելու մասին

Ճապոնական  NHK հեռուստաընկերության փոխանցմամբ` Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հրաման է արձակել հյուսիսկորեական հրթիռները կամ դրանց բեկորները ոչնչացնելու մասին, եթե դրանք սպառնան Ճապոնիայի տարածքին:

Հրամանն արձակվել է դեռևս հինգշաբթի, սակայն երկրի կառավարությունը չի հրապարակել այն` թաքցնելու համար իր ձեռնարկած միջոցները: Հրամանը գործելու է մինչև ապրիլի 25-ը, երբ ԿԺԴՀ-ում նշում են Ժողովրդական բանակի հիմնադրման օրը:

Հրամանը կատարելու համար Ճապոնական ծովում պարեկություն են կատարելու էսկադրոնային ականակիրները, որոնք ունեն Aegis համալիրներ: Նշվում է, որ Ճապոնիայում նմանատիպ հրաման արձակվել էր նախորդ տարվա ապրիլին, երբ գործարկվել էին Patriot (РАС3) շարժական զենիթա-հրթիռային համալիրները:

ԿԺԴՀ-ը մարտի վերջին երկու անգամ հրթիռներ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930