Բաժիններ՝

Հարութ Սասունյան. «Վարչապետը հոգնել էր և՛ աշխատանքից, և՛ քննադատություններից»

168.am-ի հարցին, թե ի՞նչ քաղաքական ու տնտեսական ենթատեքստում կարելի է  մեկնաբանել ՀՀ  վարչապետի հրաժարականը, California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը պատասխանեց. «Ոչ մի քաղաքական ու տնտեսական ենթատեքստ չեմ տեսնում այս հրաժարականի մեջ:   Կարծում եմ, որ   6 տարի աշխատելուց հետո  վարչապետը հոգնել է  և՛ աշխատանքից և՛  քննադատություններից: Նախագահն իր վերընտրվելուց հետո պետք է նոր կառավարություն  և վարչապետ նշանակեր, պարզապես մի տարի ուշ է անում դա: Հուսով եմ՝  տեղի կունենան   լուրջ փոփոխություններ: Մեր հայրենիքը կարիք ունի ռադիկալ բայց խաղաղ փոփոխությունների»:

Ինչ վերաբերվում է Տիգրան Սարգսյանի հրաժարականին ամերիկյան հայկական կազմակերպությունների շուրջ կանգնած մտավորականության արձագանքներին՝   Հարութ Սասունյանը պատասխանեց, որ տեղյակ չէ արձագանքներից և չգիտի էլ՝  այդ  կառույցների շուրջ կա՞ն մտավորականներ… Թե ում է տեսնում վարչապետի աթոռին, Հարութ Սասունյանը դժվարացավ պատասխանել, և միան նախագահի նշանակումից  հետո խոստացավ իր կարծիքն ասել նոր վարչապետի մասին:

ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս