«Ես առհասարակ կասկածում եմ, որ լրատվամիջոցը ճիշտ է մեջբերել փորձառու դիվանագետի խոսքերը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում հրապարակվող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտնի հարցազրույցը:
Եթե ստորագրումը տեղի չունենա, դա շատ մեծ հարված կլինի Պուտինին, դա ինքնին հասկանալի է: Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պայմանագիրը կստորագրվի: Լուկաշենկոյի կողմից նման հայտարարությունների նպատակը ոչ թե նախագիծը տապալելն է, այլ ռուսական կողմի բանակցողներին աշխուժացնելը: Այսինքն` նա բարձրացնում է խաղադրույքները և ակնկալում է, որ Մոսկվան իրեն ընդառաջ գնա:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարություններին:
Դեսպանին նրանք համապատասխան վայր ուղարկել չեն կարող: Ուստի՝ մնում է մտավարժանքներ անել այն մասին, որ որևէ իշխանություն չի կարող սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ:
Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարարության նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում գումարի այդ չափը՝ որպես գազային պարտք:
Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:
Սրվել է ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում դրանց բևեռները կազմող Ռուսաստանի և ԱՄՆ-ի մրցակցությունը, որն հետզհետե ձեռք է բերում սառը պատերազմի շրջանին բնորոշ կոշտ դիմակայության բնույթ: Ռուսաստանը ձգտում է բառի բուն իմաստով կլանել Հայաստանը, իսկ ԱՄՆ-ն փորձում է հատկապես Արցախի խաղաքարտը շահարկելով՝ իրեն ձեռնտու իրավիճակ ձևավորել տարածաշրջանում: Նրանք այնքան են շտապում, որ չեն խորշում իրենց բարձրաստիճան դիվանագետներին որպես էմիսարներ ներկայացնելուց:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մայիսի 7-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որտեղ քննարկվել են Կոնգրեսի երիտասարդական միության համագումարի կազմակերպական ընթացքի, ինչպես նաև միության կանոնադրության հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:
Էրդողանին կարող են հարցեր ուղղվել «Բալյոզ» ռազմական հեղաշրջման գործի, 2013 թվականի դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործի, քաղաքական հայցերի և այլ իրադարձությունների մասին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Դա կլինի ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո Արևմուտքի առաջնորդների հետ նրա առաջին հանդիպումը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բեռնսի հետ:
Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը նույնպես պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը:
Եթե ոչ իշխանական քառյակը մերժի կառավարության ներկայացրած առաջարկը, ապա կամ ստիպված է լինելու միանալ ՕԵԿ-ի առաջարկին՝ պահանջելով ընդհանրապես վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, կամ ներկայացնել սեփական օրենքի նախագիծը, որը կկրկնի կամ գրեթե նման կլինի ՕԵԿ-ի ներկայացրածին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցության խորացման հեռանկարները:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Մայիսի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև կառավարության ծրագրի վերաբերյալ խմբակցության դիրքորոշման հարցը: Նիստի ժամանակ խորհրդարանական խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետը. գերակշռել է ծրագրի քվեարկությանը չմասնակցելու տեսակետը, սակայն վերջնական որոշում խմբակցությունը կկայացնի, երբ ծրագիրը կբերվի ԱԺ: Քառյակի ֆորմատում միասնական դիրքորոշման հարցը չի քննարկվել»:
Յուրաքանչյուր ոք, այդ թվում որևէ երկրի դեսպան, ունի կարծիքի իրավունք: Իմ համոզմամբ, սակայն, հնչող տեսակետները պետք է տեղավորվեն դեսպանի գործունեության բովանդակային դիրքորոշումների մեջ: Նախ պետք է մեկնաբանել, թե ինչ ասել է «սեպ խրել» արտահայտությունը և մի՞թե այդքան հեշտ է «սեպ խրել» Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը բարեկամության դարերի պատմություն ունի, իսկ ներկայում Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Երկու երկրները սերտ համագործակցում են անվտանգության, տնտեսության, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում:
Ուկրաինայի դեպքերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են խաղաղ ու բարեկեցիկ ապրելու հնարավորությունից:
Խաղաղապահներն անհրաժեշտ են, քանի որ կողմերի միջև բացակայում է վստահությունը:
Պարզապես անհրաժեշտ է այսպիսի իրավիճակում գործարկել յուրաքանչյուր երկրի ներքին պոտենցիալը, իսկ այն համալրացնող է:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքերով` Ռուսաստանի դեսպանի խորհուրդը` «չեզոքացնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելով», խոսում է այն մասին, թե ինչպիսի պետություն է Ռուսաստանը, և ինչ պատկերացումներ ունեն այնտեղ կառավարման համակարգի, հասարակություն-կառավարություն հարաբերությունների մասին. «Հայաստանի ուղին դա չէ, որովհետև մենք կարողանում ենք շատ նորմալ հարաբերվել հ/կ-ների հետ, դա վերաբերում է և´ քաղաքական ուժերին, և´ իշխանությանը, ուստի միայն իշխանությունների ցանկությունը շատ քիչ է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Վալերի Մկրտումյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Սկզբնական շրջանում նախատեսվում էր այս նավերը նավատորմին հանձնել 2015 թվականին, սակայն Ռուսաստանին Ղրիմի ու Սևաստոպոլի միանալուց հետո որոշվել է առավելագույնս արագացնել այդ գործընթացը:
ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ծավալում է իր խմբավորումները:
«Եթե խոսքը գնում է Հայաստանում տեղակայված կազմակերպությունների վերաբերյալ, չեմ կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվել։ Դեպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ»,- ասաց Ս. Մանասյանը:
Այն կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիային:
«Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի ամբողջ հայտարարությունից «թվիթ» անել միայն այն հատվածը, որը վերաբերում էր ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներին, պետք է ասեմ՝ ոչ պակաս, եթե չասեմ՝ շատ ավելի բուռն արձագանք պետք է առաջացներ ԶԼՄ-ների մոտ»,