
Ուկրաինան Ռուսաստանի սահմանին կենտրոնացրել է 15.000-անոց զորք. ՌԴ ՊՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն այսօր հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի սահմանին կենտրոնացրել է 15.000-հոգանոց զորամիավորում.
«Ռուս-ուկրաինական սահմանին շարունակվում է ուկրաինական զինված ուժերի կենտրոնացումը: Սահմանամերձ գոտում ծավալվել է ուկրաինական զորքերի 15.000-հոգանոց խմբավորումը: Վերսկսվել է զորակոչը»:
Անտոնովի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ծավալում է իր խմբավորումները. «Այդպիսի գործողություններն Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում առնվազն չեն նպաստում Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացմանը»:
Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն իր զորքերը հետ է քաշել Ուկրաինայի հետ սահմանից: Պենտագոնը, սակայն, չէր հաստատել դա: