Բաժիններ՝

Թուրքական ընդդիմությունը պահանջում է, որ Էրդողանը հաշվետվություն ներկայացնի խորհրդարանում

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) խմբակցության փոխնախագահ Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, որ իրենք պահանջում են, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաջորդ շաբաթ հաշվետվություն ներկայացնի խորհրդարանում:

Նա հավելել է, որ այդ պահանջով դիմելու են երկրի խորհրդարանին, ինչպես նաև փորձելու են անել այնպես, որ քաղաքական մյուս ուժերը միանան իրենց պահանջին: Համզաչեբին կարևորել է երկրում մարդու իրավունքների խախտումների շուրջ Էրդողանից պարզաբանումներ լսելը:

Էրդողանին կարող են հարցեր ուղղվել «Բալյոզ» ռազմական հեղաշրջման գործի, 2013 թվականի դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործի, քաղաքական հայցերի և այլ իրադարձությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս