Բաժիններ՝

Մայիսի 11-ին Ուկրաինայի արևելքում նշանակված հանրաքվեն ապօրինի է. ԵՄ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը հայտարարում է, որ մայիսի 11-ին Ուկրաինայի արևելքում նշանակված հանրաքվեն ապօրինի է, և որ այն կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիային: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչը.

«Երբ մենք խոսում ենք այդ հանրաքվեի մասին, ապա կարծում ենք, որ այն չպետք է անցկացվի, քանի որ ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այդպիսի հանրաքվեն ապօրինի է և կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացմանը»:

Կոչիյանչիչի խոսքերով՝ Բրյուսելում ուշադրություն են դարձրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարության վրա՝ կապված այդ հանրաքվեի անցկացումը հետաձգելու հետ. «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Կարևոր է, որ խոսքին հաջորդի գործը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031