Բաժիններ՝

Թրամփը հույս ունի Իրանի հետ «ինչ-որ ընդունելի» համաձայնության հասնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հույս ունի Իրանի հետ հասնել «ինչ-որ ընդունելի» համաձայնության։

Իրանի վերաբերյալ իր ընդունած որոշման մասին հարցին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ չի կարող պատասխանել։

«Բայց, ինչպես գիտեք, մենք ունենք շատ մեծ և հզոր նավեր, որոնք շարժվում են այդ ուղղությամբ։ Ես չեմ կարող ձեզ ասել։ Լա՞վ։ Բայց հույս ունեմ, որ նրանք կհասնեն ինչ-որ ընդունելի համաձայնության», – ասել է Թրամփը։

Ըստ նրա, իր համար ընդունելի կլիներ «առանց միջուկային զենքի» գործարք կնքելը, սակայն ինքը վստահ չէ, թե արդյոք Թեհրանը կհամաձայնի դրան։

«Բայց նրանք խոսում են մեզ հետ։ Լրջորեն խոսում են մեզ հետ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728