Բաժիններ՝

Քաթարի վարչապետը մեկնել է Իրան

Քաթարի վարչապետ և միաժամանակ արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման ալ Թանին շաբաթ օրը բանակցություններ է անցկացրել Իրանում՝ փորձելով «նվազեցնել տարածաշրջանի լարվածությունը», ասված է Քաթարի ԱԳՆ հաղորդագրությունում։

Mehr-ի տեղեկությամբ, Քաթարի ԱԳ նախարարն Իրանում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Հանդիպման ժամանակ նա հաստատել է Քաթարի աջակցությունը «տարածաշրջանի լարվածությունը նվազեցնելու բոլոր ջանքերին, հայտնել են Քաթարի ԱԳՆ-ից։

Ավելի վաղ Ալի Լարիջանին հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախապատրաստություն է ընթանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս