Հունաստանի հարցով բանակցություններն ընդհատվել են
Բրյուսելում Հունաստանի ու նրա վարկատուների միջև բանակցությունները, որոնք տևել են մինչև կեսգիշեր, ընդհատվել են առանց համաձայնության գալու: Կողմերը նախկինի պես տարաձայնություններ ունեն: Ինչպես սպասվում է, բանակցությունները կվերսկսվեն այսօր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բանակցություններ էր վարում միջազգային վարկատուների հետ՝ չնայած պարտքային ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ տարակարծություններին:
Լուրջ տարաձայնություններ կան կենսաթոշակային բարեփոխումներ, աշխատանքային օրենսդրության, հարկահավաքման, հունական պետական ոլորտի աշխատավարձերի ու ներդրումների հարցում:
Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները մեղադրում են հունական իշխանություններին փոխզիջման չգնալու ցանկության բացակայության մեջ՝ չնայած վարկերի վճարման ժամկետի մոտենալուն:
Հունաստանը պարտավոր է մինչև հունիսի վերջ վճարել 1,6 մլրդ եվրո, որը վարկով էր վերցրել ԱՄՀ-ից կամ հայտարարել դեֆոլտ: