Բաժիններ՝

Ռուսաստանը ագրեսիվ պլաններ չունի, ոչ ոքի չի սպառնում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն չունի ագրեսիվ պլաններ ու համաշխարհային հարթակում երկիրը ոչ ոքի չի սպառնում, իսկ ցանկացած վիճահարույց հարց Մոսկվան ձգտում է լուծել բացառապես քաղաքական միջոցներով: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ռուսաստանը բաց երկիր է, որը հանդես է գալիս բոլորի հետ համագործակցելու ու գործընկերային հարաբերություններ հաստատելու օգտին, ով դրան պատրաստ է: Մենք չունենք ու չենք կարող ունենալ ագրեսիվ պլաններ: Մենք ոչ ոքի չենք սպառնում ու ցանկացած վիճելի հարց աշխատում ենք լուծել բացառապես քաղաքական միջոցներով, հարգանքով ենք վերաբերվում միջազգային իրավունքին ու մյուս երկրների շահերին»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով բարձրագույն ռազմա-ուսումնական հաստատությունների

շրջանավարտների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է ամրապնդել իր զինված ուժերը:

«Ուժեղ, ժամանակակից զենքով հագեցած բանակը Ռուսաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության գրավականն է»,-ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս