Բաժիններ՝

Ֆրանսիայում գործարանի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է գլխատվել

Ֆրանսիայի արևելքում գտնվող Սեն-Կանտեն-Ֆալավյե քաղաքում հարձակում են գործել հեղուկացված բնական գազի գործարանի վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, նվազագույնը 1 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ գործարանի տարածքում հայտնաբերվել է գլխատված մարմին, իսկ դրա հարևանությամբ՝ իսլամիստական դրոշ:
Հաղորդվում է, որ հարձակում գործած անձը ներխուժել է գործարանի տարածք, մի քանի պայթուցիկ սարքեր նետել: Պայթել է հեղուկացված բնական գազի կոնտեյները:
Տղամարդը ձերբակալվել է:

Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կազնյովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս