Արևմուտքն ու Ռուսաստանը չեն գտնվում նոր Սառը պատերազմի վիճակում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը չեն գտնվում նոր Սառը պատերազմի վիճակում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Մենք չենք գտնվում նոր Սառը պատերազմի իրավիճակում: Այդ ժամանակ գոյություն ուներ Վարշավյան պայմանագիրը« գոյություն ուներ ՆԱՏՕ-ն»,-հայտարարել է նա:
Ստոլտենբերգը պատմել է նաև Սառը պատերազմի վերաբերյալ իր հիշողությունները:
«Ես հիշում եմ, որ մենք վախեցել ենք, սակայն միևնույն ժամանակ մեզ անվտանգ էինք զգում: Վախենում էինք ատոմային պատերազմից, վախենում էինք մեծ ԽՍՀՄ-ից, որը գտնվում էր Նորվեգիայի հարևանությամբ: Սակայն մեզ անվտանգ էինք զգում, քանի որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ու մենք վստահ էինք, ինչպես այսօր, որ եթե ինչ-որ բան պատահի Նորվեգիայի հետ, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը մեզ կպաշտպանեն»,-պատմել է նա:

«Պետք չէ չափազանցնել վտանգն ու դրամատիզացնել իրավիճակը: Մենք չենք տեսնում անմիջական սպառնալիք, քանի որ ՆԱՏՕ-ն բոլոր ժամանակների ամենահզոր պաշտպանական միությունն է»,- հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս