Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը Իսրայելը հրթիռակոծելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները Իսրայելի տարածքները Սինայի թերակղզուց հրթիռակոծելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել, հայտնում է Al Arabia-ն:

Ինչպես նշում է Reuters-ը, նման հայտարարություն են արել Եգիպտոսում կազմակերպության անդամները` հայտարարելով, որ իրենք հրթիռակոծել են «օկուպացված տարածքներ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Իսրայելի ռազմական շրջանակում գործակալության աղբյուրը հայտարարել է, թե երկրի հարավում հրթիռ է պայթել, որը ենթադրաբար արձակվել է Սինայի կողմից:
Հրթիռն ընկել է բաց տեղանքում, ավերածություններ ու զոհեր չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031