
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հարստացել

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով ունի իր սեփական հեռուստաշոուն, հագուստի ու դիմահարդարման սեփական ապրանքանիշներ, Market Watch կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել հարստացել, գրում է spletnik.ru-ն:
«Գիտեք, ես նախկինում մտածում էի, որ երբ կսկսեմ շատ գումար աշխատել, կկարողանամ և շատ ծախսել, սակայն ստացվեց հակառակը՝ որքան ավելի շտ գումար էր հայտնվում իմ հաշվեհամարին բանկում, այնքան ես ավելի շատ էի ցանկանում դրանք պահել: Չէի կարծում, թե նման բան հնարավոր է»,- ասել է Քարդաշյանը
Զրույցի ընթացքում Քիմը պատմել է, որ դեռ դեռահասության տարիներին է սկսել գումար վաստակել: Մի անգամ նա իր հորից պատքով գումար է վերցրել, որպեսզի գնի 5 զույգ կոշիկ Manolo Blahnik-ից, որոնցից յուրաքանչյուրն արժեր 750 դոլար: Ապա նա դրանք eBay-ում վաճառել է յուրաքանչյուր զույգը 2 500 դոլարով:
«Իմ բախտը բերել է, որ ծնողներս սովորեցրել են խնայողաբար վերաբերել խնայողություններիս: Շատ ցավալի է, որ նման բաներ չեն սովորեցնում մեզ դպրոցներում, իսկ դա կարող էր շատ բանով օգտակար լինել ապագայում երիտասարդներին»,-ասել է Քիմ Քարդաշյանը: