
Դուք կարծես գոմաղբի ճանճեր լինեք. Անդրեյ Մակարևիչը մեկնաբանել է իր մահվան մասին լուրերը

Անդրեյ Մակարևիչը «Նորությունների ռուսական ծառայությանը տված հարցազրույցում» մեկնաբանել է սեփական մահվան մասին լուրերը:
«Ձեզ չի՞ զզվացրել աղբ կարդալը: Զբաղվեք ձեր գործերով: Դուք կարծես գոմաղբի ճանճեր լինեք»,-հայտարարել է Մակարևիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրուշինկսի փառատոնի կայքում տեղեկություն էր հայտնվել Անդրեյ Մակարևիչի մահվան մասին: Խաբեբաները փորձել էին նաև դրամական միջոցներ հավաքել իբր թե նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար, նախատեսվում էր նաև Մակարևիչին նվիրված բարեգործական համերգ կազմակերպել:
Ավելի ուշ ադմինիստրատորները դադարեցրել էին կայքի գործունեությունը, իսկ Մակարևիչը՝ հերքել սեփական մահվան մասին լուրերը: