Մեծ Բրիտանիայում մկրտել են արքայադուստր Շառլոտային
Երեկ Սանդրինգեմ դղյակում կայացել է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտայի մկրտության հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա են եղել Քեմբրիջի դքսուհու ծնողները ու թագավորական ընտանիքի անդամները: Հանդիսավոր արարողությունը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արքայադուստր Շառլոտային մկրտել են Հորդանան գետից բերված ջրով: Երեխան կրել է նույնպիսի շապիկ, ինչպիսին Վիկտորյա թագուհու դուստրը 1841 թվականին:
Փոքրիկին մկրտել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, միջոցառումը լայն զանգվածների համար փակ է եղել: Եկեղեցու մոտ, սակայն, հավաքվել են տասնյակ մարդիկ, ովքեր մի քանի ժամ են սպասել, որպեսզի տեսնեն արքայազն Ուիլյամի ընտանիքին արարողությունից հետո:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Twitter-յան էջում իր լավագույն մաղթանքներն է հղել երիտասարդ ամուսիններին.
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց դստեր համար 5 կնքահայր են ընտրել, որոնց թվում եղել են թագավորական ընտանիքի ազգականներն ու ընկերները:
Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցին, որտեղ կնքել են արքայադստերը, գտնվում է Նորֆելկի Անմեր-հոլ կալվածքից ոչ հեռու, որտեղ արքայազն Ուիլյամի ընտանիքը արքայադուստր Շառլոտայի ծնունդից հետո բնակվում է: Այնտեղ Ուիլյամն ու Քեյթը պլանավորում են մի քանի տարի ապրել ու դաստիարակել երեխաներին:
Հիշեցնենք, որ փոքրիկ արքայադստեր ամբողջական անունը Շառլոտա Ելիզաբեթ Դիանա է: Այդկերպ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը որոշել են հարգանքի տուրք մատուցել երեք անձանց՝ արքայազն Չարլզին (Շառլոտան Ուելսի արքայազնի անվան կանացի տարբերակն է), արքայադուստր Դիանային և թագուհի Ելիզաբեթին: