Անդրիաս Ղուկասյանը պատրաստ է պատասխանատվություն կրել. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտայում Պարույր Հայրիկյանի ու նրա կողմնակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հարթելու համար անհրաժեշտ է որոշակի քայլեր իրականացնել։

Ըստ քաղաքագետի՝ անհրաժեշտ է նաև հանդես գալ հայտարարությամբ, բացատրել հանրությանը, որ այդ միջադեպը ուղղված չէր Եվրամիության դեմ, նպատակ չէր հետապնդում ոտնահարել ԵՄ երկրների արժանապատվությունը և զգացմունքները։

Պարոն Ղուկասյանը երկրորդական է համարում այն հարցը, թե ինչի արդյունք էր միջադեպը կամ ովքեր էին այն հրահրողները։

Անդրիաս Ղուկասյանն իր պատրաստակամությունն է հայտնում կրել պատասխանատվություն տեղի ունեցած միջադեպի համար, եթե Եվրոպական պատվիրակությունը համարի, որ այն պետք է առանց հետևանքների չմնա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031