Բաժիններ՝

Հռոմի պապը 7-օրյա այցով մեկնել է Լատինական Ամերիկա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լատինական Ամերիկա այցն սկսել է Էկվադորից: Սա 2013թ. Հռոմի պապ դառնալուց ի վեր արդեն նրա երկրորղ շրջագայությունն է Լատինական Ամերիկայի երկրներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Առաջընթացն ու զարգացումը պետք է ապահովեն լավագույն ապագա բոլորի համար»,-ասել է Ֆրանցիսկոսը Կիտոյի օդանավակայան ժամանումից հետո:

7-օրյա ուղևորության ընթացքում Հռոմի պապը մտադիր է այցելել Բոլիվիա ու Պարագվայ՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով աղքատության ու անհավասարության դեմ պայքարի վրա:

Հռոմի պապն այս անգամ չի այցելի իր հայրենիք Արգենտինա ու մայրցամաքի այլ խոշոր երկրներ:

Կիտոյի օդանավակայանում Ֆրանցիսկոսին դիմավորել է նախագահ Ռաֆայել Կորերան:Հռոմի պապը կոչ է արել ուշադրություն դարձնել «մեր ամենադժբախտ եղբայրների ու փոքրամասնությունների վրա, որոնց առաջ Լատինական Ամերիկան նախկինի պես պարտքի ունի»:
Չորեքշաբթի Հռոմի պապը կուղևորվի Բոլիվիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031