Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ հույները «համարձակ ընտրություն» են կատարել՝ դեմ քվեարկելով վարկատուների պայմաններին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր հայրենակիցները «համարձակ ընտրություն» են կատարել՝ քվեարկելով այն պայմանների դեմ, որը վարկատուները ներկայացրել էին Աթենքին վարկի դիմաց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երեկ տեղի ունեցած հանրաքվեի ձայների հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ քվեարկողների 61,3%-ը դեմ է միջազգային վարկատուների առաջարկությանը, այն դեպքում, երբ պայմանների ընդունման օգտին քվեարկել է ընտրողների 38,7%-ը:
Իշխող «Սիրիզա» կուսակցությունը կոչ էր արել քվեարկել «դեմ»՝ վարկատուների պայմանները անվանելով «նվաստացուցիչ», իսկ հակառակորդները նախազգուշացնում էին, որ դա կարող է հանգեցնել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն:
Մասնակցության հայտը կազմել է 62,5%:

Երեկ, երբ հանրաքվեի արդյունքները արդեն պարզ էին, Ցիպրասը հայտարարել էր, որ իր համաքաղաքացիները քվեարկել են հանուն «ժողովրդավարական ու համերաշխ Եվրոպայի»:

«Վաղը Հունաստանը կվերադառնա բանակցային սեղան, ու մեր գլխավոր նպատակը կլինի երկրի ֆինանսական կայունության վերականգնումը»,-ասել էր նա՝ հեռուստաուղերձով դիմելով հույներին:

«Այս անգամ մենք կքննարկենք մեր պարտքը»,-ասել է Ցիպրասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031