Նրա խոսքերով` Վրաստանը հակաահաբեկչական կոալիցիայում ներկայացված կլինի միայն խորհրդանշական կերպ:
Աբովյանում անցկացվող հանրահավաքը լրագրողների համար աչքի է ընկել նախ նրանով, որ մասնակից ժողովրդի մի մասը եկել ու գնացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուսներով, ինչը նշանակում է, որ հանրահավաքին համայնապատկեր ապահովելու համար հարկավոր է եղել մասնակիցներ բերել նաև այլ տեղերից:
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Փորձագետները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները:
Թուրք-ամերիկյան համատեղ ձեռնարկության արտադրած այդ ուղղաթիռները կմատակարարվեն Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներին:
Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում:
«Այդ մարդու թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ուզում է նշանակեն, ուզում է հանեն․․․ Մեկ բան կարող եմ վստահ ասել, որ ես որպես գործարար Սյունիքում այլևս ներդրումային ոչ մի ծրագիր, ոչ մի բան չեմ անելու. սա արդեն վերջին կաթիլն էր»։
Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Գործարքը գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Նյու Յորքում Էրդողանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումից առաջ:
Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան:
Կիպրոսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դա սպասելի սադրանք է:
Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Համերգը տապալել ցանկացող անձանց անվտանգության աշխատկիցները դուրս են հրավիրել, սակայն որոշ ժամանակ անց առաջին շարքերի հանդիսատեսները հազալով դուրս են եկել, եւ պարզ է դարձել, որ նշված երիտասարդների կողմից սրահում կծու սփրեյ է օգտագործվել:
«Նկատի ունենալով թե´ հասարակական լայն հնչեղությունը, թե´ քաղաքական առումով, թե´ այն ենթատեքստն ու համատեսքստը, որ այս ամբողջ իրադարձությունները կապվում են Սուրեն Խաչատրյանի հետ, ես համարում եմ, որ այս նշանակումը շատ սխալ որոշում էր: Եվ չեմ կարծում, որ սրանով ավելի ճիշտ տրամաբանություն է հաղորդվում նաև կապված քննության հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը:
«Ես չեմ հիշում, որ Դաշնակցությունը մի լուրջ քայլ ժողովրդի համար արած լինի ու իշխանության հետ չլինի: Առաջին իշխանության ժամանակ, քանի որ հաղթանակն առաջին իշխանությանն էր, բացասական վերաբերմունք ունեին, քննադատում էին, բայց հետո իրենք էլ Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ իշխանություն եղան, Սերժ Սարգսյանի հետ էլ են եղել իշխանություն, արդյունքը՝ զրոյական, բացասական: Իրենք բացարձակապես հպարտանալու բան չունեն»,- ասում է Սոս Գիմիշյանը:
«Նույն Արևմուտքն այլևս հետքրիստոնեական է համարվում, փոխարենը` ամբողջ աշխարհում նկատվում է իսլամական գործոնի հարաճուն ակտիվացում: Պատճառներից մեկը կապված է Մերձավոր և Միջին Արևելքում ամերիկյան քաղաքականության, մուսուլմանների շրջանում Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ հարաճուն դժգոհության հետ: Մեծանում է իսլամի դերը ոչ միայն Հին Մայրցամաքում, այլև տարածաշրջաններում ևս»:
«Վերջապես ինչ-որ կերպ կսահմանափակվի մեքենաների հոսքը դեպի Հայաստան և էկոլոգիական խնդիրները որոշ չափով կլուծվեն: Հնարավոր է՝ 10-15 տոկոս աճ սակագների, բայց ինչ-որ մի տարբերակ կգտնվի ամեն դեպքում, որովհետև բավականին շատ արտասահմանյան մեքենա արտադրող ընկերություններ ունեն իրենց մասնաճյուղերը Ռուսաստանում»:
«Այս համակարգին արդեն պետք է վերաբերմունք ցուցաբերվի երկրում, թե սա ինչ է: Սա կաստա է, կաստայական համակարգ, որտեղ բոլորն ունեն իրենց հստակ կարգավիճակը: Այն իր մեջ ընդամենը խոսելով կարող է զբաղվել (արդեն բերեցի Հովիկ Աբրահամյանի օրինակը): Այս կաստան այն է, ինչ ոչնչացրել է այս պետությունը: Հիմա ինչո՞ւ են փոխում Սահմանադրությունը, փոխում են, որ օրինականացնեն այս կաստան, հանեն խանգարող էլեմենտները: Իսկ խանգարող էլեմենտը, ինչպես նշեցի, նախագահի համընդհանուր ընտրության մեխանիզմն է: Երբ դա հանում ես, կաստան մնում է հավերժ»,- ասում է Մանվել Սարգսյանը
«Նախագահը ճիշտ է արձանագրությունների հարցով: Ես անձամբ կարդացել եմ արձանագրությունները ու ևս մեկ անգամ կասեմ, որ ոչ մի տողատակով պայման և ոչ մի գաղտնի բան էլ չկա. բոլորը շպիոնամանիայով են տառապում: Թուրքիայից ոչ մի ակնկալիք չկա. ընտրությունները եղան, Էրդողանը դարձավ նախագահ, ինչպես սպասվում էր, և դիրքորոշման ոչ մի փոփոխություն դեպի հայկական կողմը չեղավ` բացի դատարկ խոսքերից ու թուրքական ոճով ճամարտակելուց: Հայկական կողմը, ըստ էության, վերլուծել է և գտել, որ Թուրքիային պետք է այլևս զրկել մանևրելու, 100-ամյա տարելիցի նախօրյակին շահարկելու հնարավորություններից»:
Քաղաքագետի խոսքով՝ պառլամենտական հանրապետությունը գործում է այն պետություններում, որտեղ կան կուսակցություններ, որոնք ունեն գաղափարախոսություն, ունեն պատմություն, ծրագրեր. «Հլը մեզ մոտ ժողովրդին հանեք, հարցրեք՝ ինչո՞վ է տարբերվում, ասենք, ՀՅԴ-ի ծրագիրը՝ ԲՀԿ-ից, կամ ՕԵԿ-ի ծրագիրը՝ «Ժառանգության» ծրագրից: Ոչ ոք ոչինչ չգիտի, որովհետև մեծ մասամբ այս կուսակցությունները մարդ-կուսակցություններ են: Այսինքն` եթե ԲՀԿ-ից դուրս գա Գագիկ Ծառուկյանը, այդ կուսակցությունը երկրորդ օրը կարող է անցնել պատմության գիրկը»:
«Այսօրվա կառավարության նիստի բոլոր մասնակիցները, ովքեր լուռ ու մունջ կուլ են տվել, իսկ ոմանք գուցե հորթային ուրախությամբ են ընդունել լիսկայի բդեշխության նշանակումը, միասնական հայտարարել են` «մենք լիսկա՜ ենք, մենք լիսկա՜ ենք»… Այսպիսով՝ վստահ կարելի է վավերացնել, որ Հայաստանը կառավարում են լիսկաները և ուրեմն՝ Հայաստանի վարքականոնի հավատո հանգանակը լիսկայական է»:
Արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի մաքսակետ:Հայաստանի արտգործնախարարությունը պայմանագիրը տրամադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որն էլ այն տեղադրել է իր կայքէջում:
«Ապուշներ այլևս չկան, նույնիսկ ապուշացած Ռուսաստանում այսօր բարձրացել են հազարավոր մարդիկ և վերանայում են այն ամենը, ինչ իրենց երկրի հանդեպ կատարվել է»: Ա. Մանուչարյանի խոսքով՝ «այդ դրսի ավանակները, որ մեզ ավանակի տեղ են դրել, չգիտե՞ն, որ 2005 թվականին ոչ մի հայ մարդ չի քվեարկել, բացի իրենց՝ Հայաստանի գործակալական ցանցից՝ ոչ մեկը չի եղել այդ սահամանադրական գործընթացին». «Եւ հիմա նոր գործիք են հորինել՝ ոնց անեն, որ շարունակական դառնա: Եթե դա որոշեցին, մենք այդ ամբողջ գործընթացը պետք է օգտագործենք, ողջ ժողովրդին ոտքի բարձրացնենք և ասենք՝ չի՛ անցնելու, ձեր դարաշրջանը ավարտված է»:
Անահիտ Բախշյանն ասաց, որ այս նշանակումով, հաստատ, արտագաղթի նոր ալիք կլինի, մարդիկ հիասթափված կլքեն Հայաստանը: Բացի այս, ըստ Բախշյանի, սկվելու է վրեժխնդրության ալիք. ««Լիսկայի» «վենդետան» է սկսվելու իր ընդդիմադիրների նկատմամբ, օրինակ` Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի եւ այլոց, Բայց Աստված մի արասցե, այդ մարդկանցից մեկի մազը ծռվեց, մնալու է Սերժ Սարգսյանի խղճի վրա»:
«Ես մի բան գիտեմ, որ ղեկավարը պետք է և՛ պատժել իմանա, և՛ ներել: Երբ ղեկավարը ընդհանրապես դառնում է ինչ-որ մի բուլկի, նրան ուտում վերջացնում են, բանի տեղ չեն դնում:Ղեկավարը պետք է մի քիչ էլ համարձակություն ունենա, ղեկավարը պետք է խիղճ ունենա, սիրտ ունենա, հավատք ունենա, ազգ սիրի, երկիր սիրի, թասիբ քաշել գիտենա: Ես նմանատիպ ղեկավար եմ ճանաչում: Ճիշտն ասած՝ հիմա վարքերը փոխվել են, մի քիչ ուրիշ ձև են գնահատում, բայց շատ ճիշտ են արել»:
Իրավաբանի կարծիքով՝ չի կարելի համագործակցել այսօրվա քաղաքական դաշտի հետ. «Ես կարծում եմ՝ դա հնարավոր չէ: Ըստ իս՝ ընդդիմության զբաղմունքն արևմտյան ռեպ կարդալն է, ուրիշ որևէ բան իրենք չեն անում: Իրենք շատ սերտ կապեր ունեն մեր մյուս 2 կուսակցության հետ, իրար հետ իրենք մի անսամբլ են կազմում, որը երաժշտական տերմինով կոչվում է սեքստենտ: Դե թող իրենք իրենց սեքստենտությամբ զբաղվեն, մենք էլ փորձենք ինքնուրույն աշխատանք կատարել»:
«Դաշնակցությունը սոցիալիստական, աշխատավորական կուսակցություն է, ձախ կենտրոնի կուսակցություն: Սակայն նրանք անընդհատ աջ բլոկի հետ են գնում համագործակցության: Դաշնակցության շահերից է բխում ձախ կենտրոնի քաղաքականություն վարելը, որը կնշանակի չափավոր ազգայնականների և սոցիալիստական ուժերի համախմբում»:
Վրաստանն արդեն այն երկիրը չէ, ինչ 20 տարի առաջ էր:
Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: