Բաժիններ՝

«Ռուսաստանը Սիրիայում հրաժարվել է դիվանագիտությունից». Քերի

Ռուսաստանը հրաժարվել է դիվանագիտությունից սիրիական հակամարտությունում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է RIA Novosti-ն։

«Ռուսաստանն ու Դամասկոսը հրաժարվել են դիվանագիտությունից և ձգտում են Սիրիայում հասնել հակամարտության զինված լուծման։ ԱՄՆ-ը շարունակելու է պայքարել հակամարտության խաղաղ լուծման համար»,- ասել է Քերին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է սեփական շահերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կապելու Մոսկվայի որոշումը։

«Նրանք, որոնք լրջորեն մտածում են Սիրիայում խաղաղության հաստատման մասին, իրենց այլ կերպ են պահում, քան Ռուսաստանը»,- ընդգծել է Քերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս