Սեպտեմբերին Վրաստան է ժամանել Հայաստանի ավելի քան 130 000 քաղաքացի
2016 թվականի սեպտեմբերին Վրաստան է ժամանել Հայաստանի 130 815 քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճ արձանագրելով 4,2 տոկոսով: Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, որտեղից Վրաստան է ժամանել 130 851 մարդ (+ 6,7 տոկոս): Երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որտեղից Վրաստան է այցելել 119 96 մարդ, ինչը 31,3 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Չորրորդ տեղում Թուրքիան է. սեպտեմբերին Վրաստան է այցելել Թուրքիայի 108372 քաղաքացի (- 21,5 տոկոս), հնգյակը եզրափակում է Իրանը՝ 25 926 մարդ (+ 571,9 տոկոս):
Ընդամենը սեպտեմբերին Վրաստան է ժամանել 631 302 օտարերկրացի, ինչը 11 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ: Նրանցից 304 814-ը զբոսաշրջիկներ են, ինչը 34,2 տոկոսով ավելի է 2015 թվականի սեպտեմբերի տվյալներից: