Ֆիլիպինները թմրամոլներին սպանելու համար ջոկատներ է ստեղծում
Ֆիլիպինների իշխանությունները ստեղծել են մոտ մեկ տասնյակ ոստիկանական գաղտնի ջոկատներ, որոնք զբաղվում են թմրամոլների նկատմամբ արտադատարանական հաշվեհարդարներ տեսնելով, գրում է Guardian-ը՝ վկայակոչելով ոստիկանության բարձրաստիճան աղբյուրի։
Ինչպես հայտարարել է զրուցակիցը, նման խմբեր ստեղծվել են երկրի նախագահ Ռոդրիգո Դուերտեի ընտրվելուց հետո։
«Նրանց պարտականության մեջ է մտնում նաև սպանել թմրանյութերի առևտրով զբաղվողներին կամ դրանց օգտագործման մեջ կասկածվողներին»,- պատմել է աղբյուրը։
Սպանությունները տեղի են ունենում գիշերը։ Սպանվածների մարմինները սովորաբար տեղափոխում են հարևան քաղաք կամ թաղում կամուրջների տակ։
Ավելի վաղ Ռոդրիգո Դուերտեն Եվրամիությանը գրողի ծոցն էր ուղարկել՝ ի պատասխան թմրավաճառների դեմ պայքարի միջոցների մեթոդների քննադատության։
Ավելի վաղ նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային էր վիրավորել և սպառնացել անիծել Լաոսի գագաթաժողովի ժամանակ։