
Թուրքիան 80 հարված է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին

Թուրքիան հայտարարել է ԴԱԻՇ-ի դիրքերին 80 հարված հասցնելու մասին, հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ տարբեր թիրախների վրա իրականացվել է 199 կրակոց հրետանուց և 20 կրակոց համազարկային կրակի ռեակտիվային համակարգերից։
«Այդ հարվածների արդյունքում ոչնչացվել է 4 հրետանային համակարգ, զենքով լի 4 բեռնատար և ահաբեկիչների տեղափոխող 3 մոտոցիկլետ»,- պատմել են թուրք զինվորականները։
Հաղորդվում է նաև, որ օդային հարձակման ընթացքում թուրքական զինված ուժերը ավերել են 2 շենք, որոնք զինյալները օգտագործել են որպես շտաբներ և ղեկավարման կենտրոններ, սպանվել է 12 զինյալ։