«Ապստամբության երկրորդ փուլի թիրախը Դուք եք լինելու… Մեր զինված հերոսները չկրակեցին, բայց հաջորդը լինելու է թիրախավորված և կրակաhերթերով». Զարուհի Փոստանջյանը՝ Տիգրան Մուկուչյանին

«Հանրության մեջ համատարած կարծիք կա, որ Դուք և Ձեր հանձնաժողովն ասոցիացվում է ընտրակեղծարարության ղեկավարման հետ, և, վերջիվերջո, ընտրակեղծիքների վերջնական պատասխանատուն Դուք և Ձեր հանձնաժողովն եք հանդիսանում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։

Նա հարցով դիմեց  Տ. Մուկուչյանին. «Մտավախություն չունե՞ք, որ ապստամբությունը, որն ընթացքի մեջ է, ըստ էության, որովհետև առաջին արարն է ավարտվել, մտնելու է մեկ այլ փուլ, որը գալու է նաև ԿԸՀ-ի դուռը։ Այս անգամ ապստամբության երկրորդ  փուլի թիրախը Դուք եք լինելու։ Այստեղ Դուք մտավախություն չունե՞ք, ինչպե՞ս եք Ձեզ զգում և չե՞ք վախենում, որովհետև ձեզանով են նաև պայմանավորված մեր երկրում քաղաքական գործընթացները։ Դուք գիտեք, որ դեկտեմբերի 6-ին ես այրեցի Ձեր, Սերժ Սարգսյանի և Սահմանադրական դատարանի նախագահի խրտվիլակները՝ որպես բողոքի  նշան։ Հաջորդը եղավ արդեն շուրջ կես տարի անց՝ զինված ապստամբություն, որը չկրակեց, մեր զինված հերոսները  չկրակեցին, բայց երրորդը լինելու է թիրախավորված և կրակահերթերով»։

Տ. Մուկուչյանն անպատասխան թողեց  Զ. Փոստանջյանի հարցը։

Տեսանյութեր

Լրահոս