Բաժիններ՝

«ԵՏՄ-ի նոր մաքսային օրենսգրքի նախապատրաստումը կավարտվի 2016թ.». Նազարբաև

Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքի նախապատրաստական աշխատանքը կավարտվի 2016թ., այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Ներկայումս մենք ունենք 20 մլրդ դոլարի ավելի քան 60 նախագիծ, որոնց իրականացման համար մեր կողմից կցուցաբերվի լիակատար աջակցություն։

Կուտակվել է արդյունավետ կառավարման փորձ, միևնույն ժամանակ, կա պոտենցյալ՝ ընդլայնելու փոխադարձ շահավետ համագործակցությունը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Աստանայում անցկացվող ռուս-ղազախական բիզնես ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն և Ղազախստանը աշխատում են ԵՏՄ-ի միասնական տնտեսական տիրույթում։

«Այսօր միությունը, որի նախաձեռնողները Ռուսաստանն ու Ղազախստանն էին, միավորում է 5 երկրի։ Կնքվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր, ընթանում են բանակցություններ։ Ընթացիկ տարում կավարտվի ԵՏՄ-ի նոր մաքսային օրենսգրքի նախապատրաստումը: Այն զգալիորեն կպարզեցնի մաքսային բոլոր ընթացակարգերը մեր երկրների միջև, երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կկիրառվեն միասնական միջոցառումներ»,- ասել է Նազարբաևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս